Ինչո՞ւ է Աստված որոշ գիտունների երբեմն թողնում սխալվել.

Աստված կամեցավ Սուրբ Գրքի գաղտնիքները հայտնել եկեղեցու վարդապետներին, սակայն գրքերի ծովում նավարկողներին թողեց երբեմն ալեկոծվել, որպեսզի իմանան, որ իրենք մարդիկ են, որոնց հատուկ է սխալվելը: Մարգարեներին նույնպես չթողեց իրենց կարծիքին: Գադ Մարգարեն տաճարի կառուցման մասին ասաց Դավթին. «Արա, ինչ որ քո սրտում է, քանի որ Տերը քեզ հետ է»: Իսկ Աստված ասաց. «Թող նա ինձ համար տուն չկառուցի, այլ Սողոմոնը»: Մարգարեները ոչ թե իրենց կամքով սխալվեցին, ամենաճանաչ Աստված իրենց գիտեցածից ավելին հայտնեց նրանց, որն իրենք, որպես մարդիկ չէին կարող իմանալ: Եկեղեցական Հայրերից` Հերոնիմոսը Սողոմոնին կոչում էր սուրբ և երենելի, իսկ Օգոստինոս Երանելին ասում է, թե Սողոմոնի սկիզբը եղավ բարեպես, իսկ վախճանը` չարապես, քանի որ նրան առավել վնասեցին հաջողությունները, քան օգնեց իմաստությունը: Ուրեմն Աստված ոչ թե նախանձի պատճառով թաքցրեց Սուրբ Գրքի իմաստը որոշ վարդապետներից, այլ նրանց անոթների չափով լցրեց շնորհները, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի, որ միայն Աստված է անսխալ բնությամբ, իսկ մարդկանց մտքերը հեղհեղուկ են:
Հակոբ Պատրիարք Նալյան.
Posted in Հայրաբանութիւն.