«Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։ Հովհ. 4:24

Երբ ձեր հարգած և սիրած անձի տոն օրը`ծննդյան կամ անվանակոչության, մոտենում է, դուք մտածում եք լավ պատրաստված շնորհավորեք նրան և ավելի հաճելի լինել. արդ, մեր Փրկչի Ծննդյան և այլ հիշատակի տոնելու օրերի համար ի՞նչ նախապատրաստություն պիտի տեսնենք: Միայն տրամադրվելը Սուրբ օրվա պատրաստության, արդեն ապացույցն է անկեղծ սիրո դեպի Նա և փրկության հոգածության, իսկ Քրիստոսի համար չկա ավելի թանկագին բան` քան մեր փրկությունը: Ուրեմն նշանավոր օրը դիմավորելու համար բավական չէ միայն արտաքին նյութական պատրաստությունը, ինչպես որ լուսավորելը, սրբելը, մաքրելը, նորություն հագնվելը, խորտիկներ հոգալը, բնակարան զարդարելը, այլ էականն է հոգով և սրտով մաքրվել, խոկալ և ապաշխարել գործած մեղքերի համար, հաստատ որոշել ուղղվել և քաջաբար դիմադրել ամեն գայթակղությունների, այդպիսի տոնակատարությունը մեզ համար փրկարար կլինի, իսկ Տիրոջ համար` հաճելի: Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացյալ անի: Նա իջավ երկնքից, որ մեզ երկրից երկինք բարձրացնի, հաղթահարելով և ջախջախելով մահը մեզ հավիտենական կյանքի մասնակից դարձնի: Ուրիշը մեզ չէր կարող համոզել, որ կա մեկ այլ հոգևոր հավիտենական կյանք, բայց Քաղցրագույն Հիսուսին չենք կարող չհավատալ, և չենք կարող տարակուսել և կասկածել, որ Նա՛ է ճշմարտությունը, Կյա՛նքը, Սե՛րը, Լո՛ւյսը, և Աստված: Նա՛ վերջ տվեց հուսահատության տանջանքին, և հռչակեց, որ ով հավատա`կապրի, Նա՛ բացեց երկնքի դռները մեզ համար, ուր կա փափագողների համար սկզբից պատրաստված օթևաններ ` երջանկության վայելքներով, ուր պետք է հանգչեն Աստծո համար ծառայածները և բեռնավորվածները: Մինչև Քրիստոսի գալը` մենք խավարի մեջ էինք, չգիտեինք կյանքի խորհուրդը, բայց Հիսուս մեզ ցույց տվեց, որ կա երկինք, և սովորեցրեց մեզ այն միջոցները, որոնցով կարող ենք ժառանգել այն: Ուստի որչափ առավել պետք է ուրախանանք Նրա Ծննդյան Տոնի հիշատակով, որով սկզբնավորվեց մեր փրկագործությունը: Մեծ տոնի առթիվ երկրավոր ուրախություններ էլ է մեզ թույլատրված, միայն պիտի գիտակցենք այդ ուրախության բուն պատճառը: Նրանք պիտի կապ ունենան երկնային հետ, որովհետև Աստծո Արքայությունը նախ պետք է հաստատվի ա՛յս երկրի վրա ու շարունակվի հավիտենական երկնքում:
ՏԵՐՈՒՆԻ ՏՈՆԵՐ Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան

Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետի հիշատակության օրը: Շնորհավորում եմ Սրբի անունը կրող եկեղեցիների հավատացյալներին` իրենց ուխտի օրվա առթիվ և Հակոբ անուն, ազգանունը կրող իմ հայրենակիցներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Հայրապետի բարեխոսությունը հայցենք մեր ազգի հավատի անսասանության համար:
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338)
Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետը, որին մականվանել են Զգոն, Իմաստուն և Մեծ, պարթևական ազգից էր՝ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին:
Անակ Պարթևի ողջ ընտանիքի բնաջնջման ժամանակ փրկվեց նաև Հակոբը: Նրան էլ, ինչպես մանուկ Գրիգորին, դայակները փախցրին Կեսարիա, որտեղ նա դաստիարակվեց քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարավ Պարսկաստան: Սակայն Հակոբը, որ նախընտրում էր ճգնավորական կյանքը, հեռացավ Ասորեստան և առանձնացավ Մծբին քաղաքից ոչ հեռու:
Նա բնակվում էր անտառներում ու բարձրաբերձ լեռներում՝ սնվելով միայն վայրի ծառերի պտուղներով ու բանջարեղենով, իսկ հագուստը պատրաստված էր այծի կոշտ մազից: Հարատև աղոթքների և ճգնությունների միջոցով հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության շնորհ ստացավ Տիրոջից:
Երբ նա լեռներից իջավ մարդկանց մոտ, տեղեկացավ, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրով են վերաբերվում համաշխարհային ջրհեղեղի և Նոյան տապանի պատմությանը: Այդժամ սուրբը ճանապարհ ընկավ դեպի Արարատ լեռը: Նա կամենում էր գտնել տապանից մի կտոր և բերել իր ժողովրդին՝ նրա անհավատությունը փարատելու նպատակով: Բայց լեռան գագաթին չհասած՝ հրաշք կատարվեց. երբ ս. Հակոբը քնած էր, տապանից խաչաձև մի բեկոր հայտնվեց նրա գլխի տակ: Նա վերցրեց այն և վերադառնալուց հետո այդ սուրբ մասունքի միջոցով բազում հրաշքներ գործեց:
Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ ս. Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ, ինչպես նաև կազմակերպեց պարսից Շապուհ արքայի կողմից պաշարված Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունը:
Երբ սուրբն ավանդեց իր հոգին, նրա մարմնից անուշահոտություն էր բուրում, և նրա վրա լույս էր ճախրում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց եկեղեցի:
Աղբյուրը` Սրբազան Ավանդություն.
http://www.sacredtradition.am/Calendar/xorh.php?NM=0&iM=1101&iL=0&ymd=20161217&iA=267

Ինչո՞ւ է Աստված որոշ գիտունների երբեմն թողնում սխալվել.

Աստված կամեցավ Սուրբ Գրքի գաղտնիքները հայտնել եկեղեցու վարդապետներին, սակայն գրքերի ծովում նավարկողներին թողեց երբեմն ալեկոծվել, որպեսզի իմանան, որ իրենք մարդիկ են, որոնց հատուկ է սխալվելը: Մարգարեներին նույնպես չթողեց իրենց կարծիքին: Գադ Մարգարեն տաճարի կառուցման մասին ասաց Դավթին. «Արա, ինչ որ քո սրտում է, քանի որ Տերը քեզ հետ է»: Իսկ Աստված ասաց. «Թող նա ինձ համար տուն չկառուցի, այլ Սողոմոնը»: Մարգարեները ոչ թե իրենց կամքով սխալվեցին, ամենաճանաչ Աստված իրենց գիտեցածից ավելին հայտնեց նրանց, որն իրենք, որպես մարդիկ չէին կարող իմանալ: Եկեղեցական Հայրերից` Հերոնիմոսը Սողոմոնին կոչում էր սուրբ և երենելի, իսկ Օգոստինոս Երանելին ասում է, թե Սողոմոնի սկիզբը եղավ բարեպես, իսկ վախճանը` չարապես, քանի որ նրան առավել վնասեցին հաջողությունները, քան օգնեց իմաստությունը: Ուրեմն Աստված ոչ թե նախանձի պատճառով թաքցրեց Սուրբ Գրքի իմաստը որոշ վարդապետներից, այլ նրանց անոթների չափով լցրեց շնորհները, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի, որ միայն Աստված է անսխալ բնությամբ, իսկ մարդկանց մտքերը հեղհեղուկ են:
Հակոբ Պատրիարք Նալյան.

Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b5%d5%b8%d5%bd-%d5%bd%d6%84%d5%a1%d5%b6%d5%b9%d5%a5%d5%ac%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae
Այսօր մեր Եկեղեցին իր ընդհանրական աղոթքում հիշատակում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ հայրապետի անունը, որը չորրորդ դարում եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Շնորհավորում եմ սրբի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Նիկողայոսի բարեխոսությամբ թող ձեր բարեգործությունը հիշվի միայն Աստծու առաջ և ոչ մարդկանց:
Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով: Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Ս. Նիկողայոս Սքանչելագործը խաղաղությամբ վախճանվել է IV դ.: Նրա մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվել:
ՍՐԲԵՐ
Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել են և ազատվել մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Այդպիսիք են բոլոր մարտիրոսները, քանզի սրբագործվել են՝ հանուն Քրիստոսի իրենց արյունը հեղելով: Բոլոր սրբերը ահեղ դատաստանին չպիտի դատվեն, այլ գալու են Տիրոջ հետ՝ դատելու մարդկանց: Նրանք այժմ երկնքում անդադար բարեխոսում են մեզ համար՝       կենդանի մասնակցություն ունենալով Եկեղեցու կյանքում: Ուստի և Եկեղեցին երբեք չի մոռանում նրանց՝ տոնելով նրանց հիշատակը:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը` աղոթքի մասին.

57264_b
Դու մարդ ես, ուստի իժի թույն մի´ թափիր: Դու մարդ ես, գազան մի´եղիր: Բերանը քեզ տրված չէ, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը: Հիշի´ր, թե ի´նչ է ասում Աստված: Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ և ներել: Իսկ դու պաղատում ես, որ Ես էլ դառնամ քո գործակիցը:
Իսկ դու թեկուզ բաղնիքում լինես` աղոթիր, որտեղ էլ գտնվելիս լինես` աղոթիր: Դու Աստծո տաճարն ես, ուստի տեղ մի որոնիր:
 Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք: Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:
 
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում
ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:
 
Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո´չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:
 
Եթե թշնամիներ ունենալն արդեն հանցանք է, ապա խորհիր, թե ինչ հանցանք է աղոթել ի վնաս նրանց: Դու ներում պետք է խնդրես առ այն, որ թշնամիներ ունես, իսկ դու դեռ մեղադրո՞ւմ ես նրանց: Իսկ դու ինչպե՞ս կարող ես ներում ստանալ, երբ մեղադրում ես ուրիշներին, ընդ որում այնժամ, երբ ինքդ մեծ ողորմածության կարիք ունես: Չէ՞ որ դու գալիս ես քո մեղքերի համար ներում խնդրելու, ուստի մի հիշիր ուրիշի մեղքերը, որպեսզի քո մեղքերը չհիշեցնեն:

Սիրո Օրենսդիրը պահանջում է, որ դու հրաժարվես քո սիրո առարկաներից, որոնց հետ կապված ես, որպեսզի մարմնավոր սերը մերժելով ընդունակ դառնաս ընդունելու սուրբ և մաքուր հոգևոր սերը, որ մեծագույն երանություն է…

 

10390304_695192730594979_5304843090392934202_n

Աստծո սրբերից մեծն Անտոնը մի անգամ աստվածային հայտնությամբ տեսավ մարդկանց կործանելու համար ամբողջ աշխարհով մեկ փռված սատանայի ցանցերը, և ողբաձայն հարցրեց Տիրոջը. «Տե՜ր, ո՞վ կարող է շրջանցել այս ցանցերը և փրկություն ստանալ»:Խորասուզվելով սատանայի ցանցերի ուսումնասիրության մեջ, տեսնում եմ, որ դրանք տեղադրված են դրսում և մարդու ներսում: Մտքի համար որոգայթներ են զետեղված իրենց «լույս» անվանող, սակայն իրենց մեջ խավար ուսմունք պարունակող գրքերում, որոնք գրված են խավարակիր աշխարհակալի ազդեցությամբ:

Իսկ սրտի համար որքա՜ն ցանցեր կան: Տեսնում եմ և՛ կոպիտ, և՛ նուրբ ցանցերը: Որսողը հմուտ է, և ով խուսափի կոպիտ ցանցից` նրան որսում է նուրբ ցանցով: Սուտը, խավարակիր մոլորությունը`երկնայինի, հոգևորի դիմակ են կրում: Մարմնավոր սերը, հաճախ դիմակավորված է սուրբ սիրով: Աշխարհակալը ջանում է բոլոր միջոցներով մարդուն պահել նրա ընկած բնության մեջ, որպեսզի մարդուն օտարի Աստծուց:
 
Որքա ՜ն թակարդներ կան նաև մարմնի համար: Մարմնի միջոցով,ընդառաջելով նրա անարգ հակումներին ու ցանկություններին, մենք անբան անասուններին ենք նմանվում: Ինչպիսի՜ անդունդ, ինչպիսի՜ հեռացում,ինչպիսի՜ անկում աստվածային նմանությունից: Հանուն մարմնական գռեհիկ հաճույքների անտեսվում է հոգու մասին հոգածությունը, մոռացվում է Աստված, երկինքը, հավիտենականությունը, մարդու դերը: Մարդը բոլոր հնարավոր միջոցներով ներքաշվում է իրեն սպանող չարիքի վայելման մեջ: Դրանցով արբեցած`նա մոռանում է իրեն փրկող աստվածային բարին և Աստվածամարդու արյունը, որով մենք փրկագնվել ենք: Ահա քրիստոնյաներին որսալու համար աշխարհակալի կողմից տեղադրված ցանցերի մեղմ նկարագրությունը:
Նվազել է քրիստոնեական առաքինությունների մասին հասկացությունը, էլ չեմ ասում, թե որքան է քչացել, գրեթե ոչնչացել է դրանց կատարումն իրականում: Նյութական կյանքը զարգանում է, հոգևոր կյանքը` վերանում: Արդարացի էր երանելի Անտոնի տրտմությունը: Էլ ավելի արդարացի է այժմյան քրիստոնյայի տրտմությունը` սատանայական ցանցերը տեսնելիս. հիմնավոր է ողբագին հարցադրումը.
«Տե՜ր, մարդկանցից ո՞վ կարող է խուսափել սատանայի ցանցերից և փրկություն ստանալ»:
Սուրբ անապատականի հարցին Տիրոջ կողմից հետևել է պատասխան.
«Խոնարհությունը շրջանցում է այդ ցանցերը, և դրանք նույնիսկ չեն էլ կարող դիպչել նրան»: Աստվածա՜յին պատասխան, որը հանում է մեր սրտից ամեն կասկած և համառոտ նկարագրում սատանային հաղթելու ճշգրիտ միջոցը…
Սուրբ Իգնատիոս Բրյանչանինով.
image alt text

Չկարծեք, թե Փրկչի խոսքը ուղղված է սև վերարկու հագածներին միայն: Ոչ: Հովիվ է նա, ում վստահված է որևէ համայնքի, հիմնարկության, հասարակական աշխատանքի վարելը: Հովիվ է քահանան բեմի վրա, սպան ռազմի դաշտում…

the_bible_history_channel1Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց.
Բզկտված, ծվատված հայ ժողովուրդն այսօր աստանդական, թշնամուց և բարեկամից հալածված, ցրված է հոտի նման, որի հովիվները չկան:
Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան հովիվները. ինչպե՞ս կատարեցին իրենց պարքտը, քաջ հովվական պարտքը: Ինչո՞ւ հոտը ցրվեց. ո՞ւր են քաջ հովիվները: Ահա փրկիչը իր տիրական խոսքն է ուղղում ժողովրդի հովիվներին. «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»: Ու այդ հրամայական խոսքը ահեղ դատավորի պահանջ է, որ սարսուռ է ազդում ժողովրդի հովիվների վրա:
Հրապարակ եկեք- պատասխան տվեք, ասում է Նա- ինչպե՞ս կատարեցիք ձեր պարքը, վերահաս վտանգի ժամին արդյոք լքեցի՞ք, թողի՞ք ու երե՞ս դարձրիք ձեր հոտից:
Արդյո՞ք ինքնապաշտպանության բնազդը ձեր ոտքերին թռիչք տվեց, ձեր աչքերը գոցեց, ականջները փակեցիք ու խուլ, կույր եղաք ձեր հոտի հառաչների, զրկանքների առաջ:
Ինչպե՞ս վեհ է հնչում իր կյանքով քաջ հովվի օրինակը գերազանցապես տվող Փրկչի խոսքը:
Եվ ինչպես մռայլ, թույլ, տխուր արձագանք է տալիս մեր ներկա իրականության մեջ Մեծ Վարդապետի անձնազոհության պահանջը:
Պատասխանատվության ժամն է հնչել, և հովիվներից Տերը հաշիվ է պահանջում, հաշիվ արդար և անողոք խղճմտանքով- դժվարին ծանր ժամն է վրա հասել ու մարդկանց ներքին խռովություն է պատել: Ու լսվում է այս ու այն անկյուններից մի ընդհանուր տրտունջ, մի խուլ դժգոհություն: Պատասխանատվության երկյուղն է պատել նրանց, լքված հոտի բողոքի սարսափն է պատկերանում դրանց առաջ և այժմ են զգում, թե ի՞նչ է նշանակում հովիվ լինել, ի՞նչ ծանր պարտք է դրված իրենց վրա: Ականջ դրեք, և կարդացեք մեր մամուլը, և կտեսնեք թե ինչպես այժմ միմյանց դեմ են ելել հովիվները, ու միմյանց վրա են բարդում հանցանքները, միմյանց հանցանքները մերկացնում, միմյանց մեղադրականներ ներկայացնում:
 
Չկարծեք, թե Փրկչի խոսքը ուղղված է սև վերարկու հագածներին միայն: Ոչ: Հովիվ է նա, ում վստահված է որևէ համայնքի, հիմնարկության, հասարակական աշխատանքի վարելը: Հովիվ է քահանան բեմի վրա, սպան ռազմի դաշտում, ուսուցիչը` ամբիոնին, խմբագիրը իր գրասենյակում, հասարակական գործիչը` հասարակական աշխատանքում, հիմնարկության կառավարիչը հիմնարկության մեջ և այդպես անվերջ: Սրանց է ուղարկված Բարոյականության Մեծ Վարդապետի հզոր կոչը այս մեր մռայլ կյանքի տխուր ժամին ու պատասխանի է սպասում, անձնազոհություն է պահանջում մարդու Որդին քաջ հովվից, որի սքանչելի օրինակն է տվել Իր կյանքով:
 
Կատարեցի՞ք ձեր հովվական պարտքը, ձեր հոտի վտանգի ժամին դրիք ձեր անձը նրա փրկության համար, ցույց տվիք անձնազոհության այն մեծ սկզբունքը, առանց որի չկա կյանք և առաջադիմություն, չկա գաղափարական աշխարհ: Պատկերացրեք տեսարանը- ցրված, փախստական, արնաքամ, վիրավորված, հոշոտված հոտը, սրանց դիմաց գլխիկոր, գունատված, խեղճացած հովիվներ, որոնք պարտականության սրբազան վայրը լքել ու փախել են ու ժողովրդին անտեր, անտիրական թողել, այժմ էլ միմյանց են մեղադրում, ամաչում են անգամ ժողովրդին նայել և այդ երկու խմբի` հոտի և հովիվների մեջ բարձրանում է հավիտենական ճշմարտության Քարոզչի` Մարդու Որդու աննման բարոյական դեմքը, որ Քաջ հովիվ է եղել ու Իր անձը դրել հոտի վրա: Քաջ հովիվներ են պետք մեր ժողովրդի համար, որոնք Ավետարանի Վարդապետի օրինակին հետևելով պատրաստ լինեն իրենց անձը դնելու հոտի համար: Այն ժամանակ վերածնվող հայրենիքի արշալույսը կերիզավորվի
երփներանգ շամանդաղով մեր չափազանց մռայլ հորիզոնը:
Գյուտ Աբեղա տեր- Ղազարյան: «Արարատի ժառանգություն» քարոզագիրք:

Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում

«Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է
քեզ, առաւել եւս մարմինն իմ, ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր,
ուր ճամփայ չկայ»։ Սաղմոս 62:1

Արթնացա՞նք Աստծո կամքով, պարտավոր ենք կատարել Նրա կամքը:
Հակոբ Մծբնա Հայրապետը ասում է, եթե կորցնենք առաջին պատվիրանը,
կմոլորվենք նաև մնացած իննի մեջ: Իսկ առաջին պատվիրանը ասում է.
«Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն
քեզ համար»: Ավետարանը և եկեղեցու վարդապետությունը մեր կյանքի
շինության հիմքն է, որ ամուր է, մնացածը մենք ենք կառուցում, որակյալ,
կամ, անորակ նյութից: Իսկ որակյալ շինանյութ կարող ենք վերցնել միայն եկեղեցուց, որի արմատը Ավետարանն է, ավանդությունն է, մեր հայրերն
են:

Մարդիկ այլևս ոսկե ու արծաթե կուռքեր չեն պաշտում, այլ պաշտում
են ուղղակի ոսկին ու արծաթը, և իրենց հույսը դնում են դրանց վրա:
Հովհան Ոսկեբերան:

Արդ, փնտրենք արքայությունը, եղայրնե՛ր, ոչ այնպես, ինչպես Ղովտի կինը,
որ ետ նայեց և աղի արձան դարձավ, քանզի թեև դուրս եկավ Սոդոմից, սակայն
ետ շրջվելով՝ կործանվեց: Նույնպես և մենք, եթե արքայությունը փնտրելով՝
թողնում ու ետ ենք դառնում դեպի աշխարհի սերը, կործանվում ենք:
Գրիգոր Տաթևացի:

Արծաթսիրության մոլությունն էր պատճառը, որ սատանան Հուդայի
սիրտը սողոսկեց, ապա այն գրավեց և հետո համարձակաբար
հաստատվեց նրա մեջ:
Գրիգոր Աստվածաբան: